Մատչելիության հղումներ

Իտալիայում առաջին անգամ կորոնավիրուսի դեպքերը սկսել են նվազել


Իտալիա - Բուժաշխատողները հիվանդանոց են տեղափոխում կորոնավիրուսով վարակվածին, Հռոմ, ապրիլ, 2020թ.
Իտալիա - Բուժաշխատողները հիվանդանոց են տեղափոխում կորոնավիրուսով վարակվածին, Հռոմ, ապրիլ, 2020թ.

Իտալիայում կառավարությունը հայտարարել է, թե համաճարակի բռնկումից հետո առաջին անգամ կորոնավիրուսի հաստատված դեպքերը սկսել են նվազել: Երեկ արձանագրվել է հիվանդացության մոտ 2 հազար 200 դեպք` նախորդ օրվա 3 հազարի դիմաց: Վարչապետ Ջուզեպե Կոնտեն հայտարարել է, թե կառավարությունը երկու շաբաթից` մայիսի 4-ից կսկսի մեղմել կարանտինային նորմերը:

Եվրոպական մյուս երկրներում ևս աստիճանաբար վերացնում են սահմանափակումները: Գերմանիայում մայիսի 9-ից կվերսկսեն Բունդեսլիգայի խաղերը` առանց երկրպագուների: Դանիայում մայիսի 10-ից կթույլատրվեն զանգվածային միջոցառումները` առավելագույնը 500 մարդու մասնակցությամբ:

Համաճարակի մյուս էպիկենտրոնում` Միացյալ Նահանգներում դեռ քննարկում են` երբ և ինչպես վերաբացել տնտեսությունը:

Վերջին տվյալներով՝ աշխարհում նոր վիրուսով վարակվել է մոտ 2,5 միլիոն մարդ, մահացել ավելի քան 170 հազարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG