Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում շարունակվում են կարանտինային միջոցառումները մեղմելու պահանջով ցույցերը


ԱՄՆ - Բողոքի ակցիան Միչիգան նահանգի Լանսինգ քաղաքում, 15-ը ապրիլի, 2020թ.
ԱՄՆ - Բողոքի ակցիան Միչիգան նահանգի Լանսինգ քաղաքում, 15-ը ապրիլի, 2020թ.

Միացյալ Նահանգների մի շարք նահանգներում` այդ թվում Կալիֆորնիայում և Մինեսոտայում, շարունակվում են տնտեսության վերագործարկման և կարանտինային միջոցառումների մեղմացման պահանջով բողոքի գործողությունները:

Դրանց մասնակիցները նահանգային իշխանություններից պահանջում են հետևել նախագահ Դոնալդ Թրամփի կողմից անցած շաբաթավերջին հրապարակված եռաքայլ ծրագրի դրույթներին, որոնց համաձայն` կորոնավիրուսի դեպքերի նվազմանը զուգահեռ երկիրը պետք է վերադառնա բնականոն կյանքի:

ԱՄՆ-ում կորոնավիրուսի համաճարակի պատճառով տնտեսության հարկադիր պարապուրդի պայմաններում մարտին գործազրկության նպաստ ստանալու խնդրանքով սոցիալական ծառայություններ դիմած մարդկանց թիվը հասել է 22 միլիոնի, ինչը կազմում է ԱՄՆ ողջ աշխատուժի 13 տոկոսը: Պաշտոնական տվյալների համաձայն՝ սա գործազուրկների թվի ամենամեծ աճն է Միացյալ Նահանգներում 1967 թվականից ի վեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG