Մատչելիության հղումներ

Մարդկային առումով բացարձակ անընդունելի է. ՄԻՊ-ը` վարչապետի ուղերձի հետ կապված միջադեպի մասին


Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարությամբ անդրադարձել է ՀՀ վարչապետի ելույթի ոչ եթերային կադրերի տարածմանը:

«Հակաբարոյական, մարդկային առումով բացարձակ անընդունելի եմ համարում Հայաստանի վարչապետի ուղերձի ոչ եթերային կադրերն օգտագործելով երկրի ղեկավարին ծաղրելը կամ այդպիսի փորձերը: Ինձ հատկապես անհանգստացնում է այն, թե ինչ եղանակով է դա ներկայացվում հանրությանը, ու ինչ արձագանքի է արժանանում նման նյութը», - նշել է ՄԻ պաշտպանը:

Նա շեշտել է, որ հանրային գործչի, ընդդիմախոսի կամ նույնիսկ քաղաքական ընդդիմադիրի կամ ընկերոջ ու ազգականի նկատմամբ այսպիսի վերաբերմունքը կամ արձագանքն անընդունելի է:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի հեռուստաուղերձի` եթերում չհայտնված կադրերը տարածվել են համացանցում: Հանրային ՀԸ-ն իր հայտարարությամբ ասել է, որ իրենցից արտահոսք չի եղել, և որ կառավարության հորդորով Հանրային հեռուստաընկերությունն ապահովել է բաց կապուղի, որից օգտվել են մի քանի այլ հեռուստաընկերություններ: Վարչապետի աշխատակազմն իր հերթին նշել է, որ վարչապետի լրատվական ծառայությունը բաց կապուղու մասին տեղյակ է եղել ուղերձից 20 վայրկյան առաջ: Փաշինյանի խոսնակը նշել է, որ վարչապետի աշխատակազմը պատշաճ պարզաբանումներ է ակնկալում Հանրային հեռուստաընկերությունից` հեռուստաուղերձի տեխնիկական փորձի կադրերի արտահոսքի վերաբերյալ:

XS
SM
MD
LG