Պաշտոնական տվյալներով` Ռուսաստանում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 6 հազար նոր դեպք: Մեկ օրվա կտրվածքով սա ամենաբարձր ցուցանիշն է ամբողջ աշխարհում: Կորոնավիրուսի դեպքերի ընդհանուր թիվը Ռուսաստանում հասավ 42 հազար 800-ի, մահացել է 361 հիվանդ:
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի դեպքերն անցել են 2 միլիոն 300 հազարը, մահացել է 160 հազարից ավելի մարդ:
Վատթարագույն ցուցանիշները Միացյալ Նահանգներում են, որտեղ կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպքերը մոտենում են 40 հազարի, իսկ վարակվածների քանակը անցել է 730 հազարը: