Մատչելիության հղումներ

Ադրբեջանի, Վրաստանի և Իրանի միջև սահմանները փակ կմնան մինչև մայիսի 4-ը


Ադրբեջանի մայրաքաղաքում Բաքվում կարանտինը շարունակվում է
Ադրբեջանի մայրաքաղաքում Բաքվում կարանտինը շարունակվում է

Ադրբեջանում կարանտինի ռեժիմը երկարաձգվել է մինչև մայիսի 4-ը: Այդ մասին երեկ երեկոյան հայտարարել է կառավարությանը կից օպերատիվ շտաբը:

Մինչև մայիսի 4-ը փակ կմնան Ադրբեջանի, Վրաստանի ու Իրանի միջև սահմանները: Հաղորդագրությունում Ռուսաստանի և Թուրքիայի հետ Ադրբեջանի սահմանների մասին նշված չէ: Միայն կրկին հիշեցվում է, որ բեռնափոխադրումներից բացի, մյուս բոլոր տրանսպորտային միջոցների մուտքը Ադրբեջան արգելված է:

Համընդհանուր կարանտինը Ադրբեջանում հայտարարվել է մարտի 24-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG