Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 43-ով, փաստացի բուժվում են 726-ը


Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 43-ով՝ հասնելով 1291-ի, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:

Կենտրոնի պաշտոնական կայքում այսօր ժամը 11-ին հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվը հասել է 545-ի` ավելանալով 22-ով:

Փաստացի բուժվում են 726-ը, ընդհանուր թվով կատարվել է 12 հազար 680 թեստ:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երեկ ֆեյսբուքյան գրառմամբ ընդգծել էր` թեստավորման հզորություններն օրական հազարի հասցնելը բարդ գործ էր, երբևէ Հայաստանում այդքան մեծ թվով ՊՇՌ թեստեր չեն արվել:

Վերլուծելով վարակի տարածման դինամիկան՝ նախարարը նաև նշել էր՝ դեպքերի կրկնապատկման տեմպը այս պահին 17 օր է, և եթե այս տեմպը պահպանվի, մայիսի 4-ին կունենանք 2500 դեպք, իսկ մայիսի 21-ին` 5000 դեպք:

Ի դեպ, 14 օր առաջ վարակակիրների թիվը կրկնապատկվում էր ավելի արագ՝ 7 օրը մեկ:

Ավելի վաղ նախարար Թորոսյանը պարզաբանել էր. «Մեր բոլորիս խնդիրն է այնպես անել, որ այդ տեմպը գնալով դանդաղի, որպեսզի մենք ունենանք սկզբի համար ուղիղ այնքան նոր դեպք, որքան կունենանք առողջացած պացիենտ, իսկ հետո ավելի քիչ նոր դեպք, քան առողջացած պացիենտ»:

Պարետի որոշմամբ այսօրվանից արգելվել է Մարալիկ և Ձորակապ բնակավայրեր մուտքն ու ելքը

XS
SM
MD
LG