Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին։ Այս մասին հայտնում է վարչապետի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության հետ կապերի վարչությունը:
Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Արցախի միջև բոլոր ոլորտներում ակտիվ համագործակցությունը։
Արայիկ Հարությունյանը վարչապետին ներկայացրել է նախագահի պաշտոնում առաջիկայում իրականացվելիք ծրագրերն ու գործողությունները։
Արայիկ Հարությունյանը Արցախի նախագահ է ընտրվել ապրիլի 14-ին Արցախում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում՝ ստանալով վավեր քվեների 88 տոկոսը: