Մատչելիության հղումներ

Վրաստանում միառժամանակ արգելվում է մասնավոր տրանսպորտի երթևեկությունը


Վրաստանում դատարկ փողոցներ, Թբիլիսի
Վրաստանում դատարկ փողոցներ, Թբիլիսի

Վրաստանում կորոնավիրուսի տարածման կապակցությամբ հետզհետե ավելի խիստ կարանտինային միջոցներ են ձեռնարկվում:

Այսօրվանից տեղական ժամանակով 12:00-ից Վրաստանի ամբողջ տարածքում արգելվում է ավտոմեքենաների և մասնավոր այլ տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Արգելքն ուժի մեջ կլինի մինչև 21-ը: Կառավարության խոսնակ Իրակլի Չիկովանիի փոխանցմամբ, բացառություն կարվի միայն բեռնատար և առաքող մեքենաների համար:

Նա ասել է, թե իշխանությունը ստիպված է սահմանել այս նոր արգելքը, քանի որ չնայած հայտարարված սահմանափակումներին և տանը մնալու բազմաթիվ հորդորներին՝ երկրում երթևեկության ակտիվությունը չի նվազում, իսկ դա նպաստում է համավարակի տարածմանը:

Պաշտոնական տվյալներով` Վրաստանում կա կորոնավիրուսով վարակված 348 հիվանդ, մահացել է երեք մարդ:

Վրաստանում սահմանված արտակարգ դրությունը կգործի մինչև մայիսի 10-ը: Արտակարգ դրության ընթացքում երկրում երեկոյան ժամը 9-ից մինչև առավոտյան 6-ը պարետային ժամ է գործում:

Աշխատում են պետական կառույցները, իրավապահները, հրշեջ համակարգը, առաքման ծառայությունները, բանկերը, փոստատները, բուժհիմնարկները, դեղատները և պարենի խանութները:

XS
SM
MD
LG