Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ժամանեց խորհրդարան


ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ժամանում է ԱԺ, 16-ը ապրիլի, 2020թ.
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ժամանում է ԱԺ, 16-ը ապրիլի, 2020թ.

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ժամանեց Ազգային ժողով՝ մասնակցելու Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովի նիստին:

Պաշտոնաթող նախագահը չպատասխանեց խորհրդարանի շենքի մուտքի մոտ հավաքված լրագրողների հարցերին: Սերժ Սարգսյանը խոստացավ արտակարգ դրության ավարտից հետո հրավիրել ասուլիս՝ բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ, և պատասխանել նրանց՝ միայն Ապրիլյան պատերազմին վերաբերող հարցերին:

Երրորդ նախագահը նաև հայտնեց, որ քիչ անց իր գրասենյակը հայտարարություն կտարածի:

Րոպեներ անց պաշտոնաթող նախագահի գրասենյակը հրապարակեց հայտարարությունը:

Մանրամասները տե՛ս այստեղ

XS
SM
MD
LG