Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում այսօր կորոնավիրուսի 9 դեպք է գրանցվել, քիչ առաջ «Ազատությանը» հայտնեց մարզպետ Տիգրան Պետրոսյանը:
Նրա փոխանցմամբ` վարակը հաստատվել է Մարալիկի բժշկական կենտրոնի բուժաշխատողների մոտ:
Բուժաշխատողները տեղափոխելվել են Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց, հիմա պարզվում է կոնտակտավոր անձանց շրջանակը, որպեսզի նրանց ևս մեկուսացնեն: Բժշկական կենտրոնի ողջ բուժանձնակազմը կթեստավորվի: Նրանցից մեկը կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է:
Ընդհանուր առմամբ, այս պահի դրությամբ Շիրակի մարզում հաստատվել է կորոնավիրուսի 29 դեպք:
Հիշեցնենք, որ մարզում կորոնավիրուսի հետևանքով մահացած տղամարդը Մարալիկի բնակիչ էր։ 68-ամյա քաղաքացին նախքան Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոց, ապա և Գյումրիի բժշկական կենտրոն տեղափոխվելը հետազոտվել էր Մարալիկի ԲԿ-ում։
Գյումրիի բժշկական կենտրոնի 29 բուժաշխատողներ մեկուսացվել էին։