Մատչելիության հղումներ

Բորիս Ջոնսոնը դուրս է գրվել հիվանդանոցից


Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջանսոն, արխիվ
Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջանսոն, արխիվ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կիրակի երեկոյան դուրս է գրվել Լոնդոնում գտնվող «Սենթ Թոմաս» հիվանդանոցից: Բրիտանական կառավարության ղեկավարը, որի կորոնավիրուս ախտանիշը հաստատվել էր մարտի վերջին, հոսպիտալացվել էր մեկ շաբաթ առաջ` առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով:

«Այսօր, մեկ շաբաթ հիվանդանոցում անցկացնելուց հետո, ես լքում եմ այն: Կասկած չկա, որ այդ շաբաթվա ընթացքում Ազգային առողջապահական համակարգի (NHS) կազմում ընդգրկված բուժաշխատողները փրկեցին իմ կյանքը: Երախտագիտությունս հայտնելու խոսքեր անգամ չեմ գտնում», - կիրակի երեկոյան հեռարձակված հատուկ ուղերձում հայտարարում էր Ջոնսոնը:

Վարչապետն անուն առ անուն հիշել է իր կյանքի համար պայքարած բոլոր բժիշկներին` հատուկ շնորհակալություն հայտնելով այն երկու բուժքույրերին, որոնք խնամել են իրեն հիվանդության ամենածանր ընթացքի պահին: «Նրանք 48 ժամ շարունակ, երբ ինչ ասես կարող էր տեղի ունենալ, քայլ անգամ չեն հեռացել ինձնից», - նշել է Ջոնսոնը:

Բրիտանական կառավարության ղեկավարը, որի նախընտրական ծրագրի առանցքային դրույթը Միացյալ Թագավորության տարածք ներգաղթի ծավալների կտրուկ նվազեցումն էր, նշել է, որ իր կյանքը փրկած բուժաշխատողներից մեկը Նոր Զելանդիայից է, մյուսը` Պորտուգալիայից:

XS
SM
MD
LG