Մատչելիության հղումներ

Բորիս Ջոնսոն. Կյանքով եմ պարտական բուժաշխատողներին


Կորոնավիրուսի ախտորոշմամբ արդեն մեկ շաբաթ հիվանդանոցում գտնվող Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ կյանքով է պարտական երկրի բուժաշխատողներին:

«Ես անսահման երախտապարտ եմ նրանց: Կյանքով եմ պարտական նրանց»,- ասել է բրիտանական կառավարության ղեկավարը:

55-ամյա Ջոնսոնը, ում մոտ կորոնավիրուս է հաստատվել մարտի 27-ին, հիվանդանոց է տեղափոխվել անցած կիրակի և երեք օր անցկացրել վերակենդանացման բաժանմունքում: Մինչ օրս նա գտնվում է Լոնդոնի կենտրոնում գտնվող Սենթ Թոմաս հիվանդանոցում բժիշկների վերահսկողության ներքո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG