Մատչելիության հղումներ

Արցախում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 6-ի


Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ երեկ թեստավորված 9 քաղաքացիներից մեկի մոտ հաստատվել է կորոնավիրուսի վարակ: Վերջինս Քարվաճառում վարակված քաղաքացու կինն է, ով մինչ այս պահը ինքնամեկուսացված էր: Թեստի դրական պատասխանից հետո քաղաքացին մեկուսացվել է Շահումյանի շրջանի Քարվաճառի շրջանային բուժմիավորումում:

Ըստ նախարարության` Քարվաճառի վարակված երկրորդ դեպքով անձի շրջանակը ճշտված է, նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար. կորոնավիրուսային վարակին բնորոշ ախտանիշներ չունի:

Քաշաթաղի բուժմիավորումում այսօր մեկուսացվել են Միրիկ համայնքից ևս երկու քաղաքացիներ, ովքեր այդ համայնքում վարակված քաղաքացու շփման առաջին շրջանակից էին:

Այս պահին մեկուսացված քաղաքացիների թիվը 12 է, այդ թվում՝ 4 վարակակիրները:

Նշենք, որ նախքան այս արդեն 5 քաղաքացու մոտ հաստատվել էր կորոնավիրուս: Րոպեներ առաջ Արցախում մեկնարկել է արտակարգ դրությունը մինչև մայիսի 12-ը` ժամը 22:00-ը ներառյալ:

XS
SM
MD
LG