Մատչելիության հղումներ

Արցախում վարակակիր 5 քաղաքացիներից մեկի վիճակը միջին ծանրության է


Արցախի առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ լաբարատորիայում իրականացվող ախտահանիչ միջոցառումների պատճառով նախորդ օրը Հայաստան ուղարկված փորձանմուշի հետազոտության արդյունքները դեռևս չեն ստացվել:

Այս պահի դրությամբ կորոնավիրուսով վարակված 5 քաղաքացիներից մեկի վիճակը միջին ծանրության է, քանի որ ուղեկցող քրոնիկ հիվանդություններ ունի և հիվանդանոց է դիմել երկկողմանի թոքաբորբով, առաջին վարակվածի մոտ թոքաբորբ կա, որն առավելապես կապված է կորոնավիրուսին հատուկ զարգացմամբ, մյուս քաղաքացիների վիճակը բավարար է:

Նախարարությունից նաև տեղեկացնում են, որ մեկուսացման և ինքնամեկուսացման մեջ գտնվող քաղաքացիները գտնվում են շուրջօրյա հսկողության տակ: Այս պահի դրությամբ քաղաքացիներից նմուշառումներ անելու նոր դեպքեր չկան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG