Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնը (Մեծ Զատիկը):
Զատկի օրը որոշակի օրացույցային ամրագրում չունի, այն շարժական է: Յուրաքանչյուր տարի տոնի օրը փոխվում է։ Հայ Առաքելական Եկեղեցին Զատիկը նշում է գարնանային գիշերահավասարին հաջորդող առաջին լիալուսնի կիրակի օրը:
Զատկին նախորդում է Ավագ շաբաթը։
Այս տարի, սակայն, եկեղեցիներում տեղի ունեցող ծիսակատարությունները կանցկացվեն առցանց՝ առանց հավատացյալների մասնակցության՝ բոլորիս քաջ հայտնի պատճառով:
Առաջին անգամ Սուրբ Հարության տոնին մարդիկ չեն կարող մասնակցել բազմաթիվ երկրներում, այդ թվում և Հայաստանում: Այս մասին է նաև Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի հատուկ կարգադրությունը: