Մատչելիության հղումներ

Մեր առաջարկը կառավարությանը լինելու է արտակարգ դրությունը երկարացնել. նախարար


Մեր առաջարկությունը կառավարությանը լինելու է արտակարգ դրությունը երկարացնել, իհարկե որոշումը կընդունվի` հաշվի առնելով շատ հանգամանքներ, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Կարծում եմ, որ արտակարգ դրության ռեժիմը շատ կարևոր է, և ըստ որոշման ընդունման հանրությանը կհայտնենք, թե ինչպիսի որոշում է ընդունվել»,- նշեց նախարարը:

Հիշեցնենք, որ Հայաստանում մարտի 16-ին հայտարարվել է արտակարգ դրություն: Ըստ այդ որոշման` այն շարունակվելու է մինչև ապրիլի 14-ը` 17:00-ն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG