Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումների համաձայն` կորոնավիրուսի համաճարակը հանգեցնում է խոշորագույն համաշխարհային տնտեսական ճգնաժամի, որն աննախադեպ կլինի 1929-1933 թվականների Մեծ ճգնաժամից ի վեր:
«Մենք սպասում ենք ամենածանր տնտեսական ճգնաժամը Մեծ ճգնաժամից ի վեր»,- հայտարարել է կառույցի ղեկավար Կրիստալինա Գեորգիևան: Նրա խոսքով` նույնիսկ լավագույն սցենարի դեպքում հնարավոր կլինի տնտեսության որոշակի վերականգնում ակնկալել 2021 թվականին:
«Սակայն ամեն ինչ կարող է շատ ավելի վատ լինել»,-շեշտել է Գեորգիևան: Աշխարհում լիակատար անորոշություն է տիրում համաճարակի տևողության և դրա տնտեսական հետևանքների հետ կապված, փաստում է ԱՄՀ-ի ղեկավարը: