Եվրոպայում ամենահզոր տնտեսությունն ունեցող Գերմանիայում երկրորդ կիսամյակում ակնկալվում է տնտեսական աճի մոտավորապես 9,8 տոկոսի կրճատում:
1970 թվականից հետո նման ռեկորդային անկում չի գրանցվել: Սա նաև կրկնակի մեծ է 2009 թվականի միջազգային ֆինանսական ճգնաժամի հետևանքով Գերմանիայում արձանագրված տնտեսական անկման ցուցանիշից:
Այսօր նման կանխատեսում է ներկայացրել Գերմանիայի տնտեսական հետազոտությունների առաջատար IFO ECONOMIST ինստիտուտը՝ նշելով, որ տնտեսական անկման պատճառը կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով երկրում մտցված սահմանափակումներն են: Անցած հունվարից մինչ մարտ ամիսը տնտեսական աճը արդեն իսկ կրճատվել է 1,9 տոկոսով:
«Կորոնավիրուսի համավարակը դրամատիկ ռեցեսիա է առաջացնում Գերմանիայում», - ասել է հետազոտական ինստիտուտը, որի ուսումնասիրությունները Գերմանիայի կառավարությունը հիմք է ընդունում երկրի տնտեսական զարգացման սեփական կանխատեսումները մշակելու համար: