Մատչելիության հղումներ

Աննա Դանիբեկյանի անաշխատունակության թերթիկի ժամկետը ներառյալ ապրիլի 16-ն է. ԲԴԽ


Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը տեղեկացված է, որ դատավոր Աննա Դանիբեկյանին տրամադրված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի ժամկետը ներառյալ ապրիլի 16-ն է: Այս մասին հայտնում են Բարձրագույն դատական խորհրդից` հավելելով, որ եթե բուժող բժշկի կողմից այն չերկարաձգվի, դատավորն ապրիլի 17-ին կներկայանա աշխատանքի:

Հիշեցնենք, որ Աննա Դանիբեկյանի վարույթում է երկրորդ նախագահ, սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի և նրա նախկին 3 ենթակաների գործի դատաքննությունը:

Մարտի 17-ին փաստաբանական թիմը պատրաստվում էր ներկայացնել Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը։ Երկրորդ նախագահի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավությամբ փոխարինելու առաջարկով հանդես են եկել Հայաստանի նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը և Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։

XS
SM
MD
LG