Եթե կորոնավիրուսի պատճառով Միացյալ Նահանգներում նախագահական ընտրությունները չեղյալ չհայտարարվեն, դեմոկրատների թեկնածուն կլինի երկրի նախկին փոխնախագահ Ջո Բայդենը՝ նրա հիմնական մրցակից Բերնի Սանդերսը հայտարարեց քարոզարշավի դադարեցման մասին:
«Ես եկել եմ այն եզրակացության, որ Դեմոկրատական կուսակցությունից առաջադրվելու համար այս պայքարը հաջողությամբ չի ավարտվի: Եվ ահա այսօր ես հայտարարում եմ դրա դադարեցման մասին», - իր տնից հրապարակած տեսաուղերձում Սանդերսն այս կերպ է բացատրել իր որոշումը:
78-ամյա սենատորն արդեն հայտարարել էր արշավը դադարեցնելու մասին հոկտեմբերին՝ սրտի վիրահատության ենթարկվելուց հետո: Հետագայում, այդուհանդերձ, նա շարունակեց պայքարը այս տարվա նոյեմբերին նախատեսված ԱՄՆ նախագահի ընտրություններում դեմոկրատների թեկնածուն դառնալու համար:
Մանրամասները տե՛ս այստեղ