Մատչելիության հղումներ

Ուհանում 76 օր շարունակված կարանտինը, սահմանափակումները վերացվեցին


Չինաստան - Ուհանը դուրս է գալիս կարանտինից, 8-ը ապրիլի, 2020թ.
Չինաստան - Ուհանը դուրս է գալիս կարանտինից, 8-ը ապրիլի, 2020թ.

Կորոնավիրուսի օջախ՝ Չինաստանի Ուհան քաղաքն առատ լուսավորությամբ նշել է վիրուսից ձերբազատվելը, քաղաքի վերաբացումն ու վերակենդանացումը:

Ուհանում սահմանված խիստ սահմանափակումները, 76 օր շարունակված կարանտինը կեսգիշերին վերացվել են, բնակիչներին թույլատրվել է դուրս գալ քաղաքից, ժամը 00:50 Ուհանից մեկնել է առաջին գնացքը, բացվել են նաև քաղաքից դուրս եկող ավտոճապարհները:

Վերաբացված օդանավակայանով մոտավորապես 10 հազար ուղևորներ այսօր դուրս են եկել Ուհանից: Գնացքի տոմսերի վաճառքը ցույց է տալիս, որ այսօր ևս 55 հազար մարդ երկաթուղային տրանսպորտով դուրս կգա քաղաքից: Այդուհանդերձ, Ուհանից Պեկին, ինչպես նաև միջազգային ավիաչվերթները դեռ չեն վերականգնվել: Տրանսպորտային այլ միջոցներով Պեկին հասած Ուհանի քաղաքացիները կրկնակի թեստ են հանձնում:

Ուհանում Honda ավտոգործարանը վերաբացվել է: Պաշտպանիչ միջոցներն այստեղ շարունակում են կիրառել, բոլոր աշխատողները դիմակներով են

11 միլիոն բնակչություն ունեցող Ուհան քաղաքը փակվել էր հունվարի 23-ին, երբ պարզ դարձավ, որ անցած տարեվեջին այնտեղ հայտնաբերված վիրուսը շատ վարակիչ է ու մահաբեր: Պաշտոնական տվյալներով՝ Ուհանում 50 հազար մարդ է վարակվել կորոնավիրուսով, 2,5 հազարը մահացել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG