Մատչելիության հղումներ

Փաշինյանը և Պուտինը հեռախոսով քննարկել են գազի, կորոնավիրուսի, բեռնափոխադրումների և այլ հարցեր


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են Հայաստանին բնական գազի մատակարարման հետ կապված հարցեր, տեղեկատվություն են փոխանակել Covid-19 համաճարակի դեմ պայքարի ուղղությամբ տարվող քայլերի մասին: Նշվել է, որ երկու երկրներում էլ իրավիճակն այդ առումով լիովին վերահսկելի է:

Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին Հայաստանից Ռուսաստան բեռնափոխադրումների անխափան իրականացումն ապահովելու ուղղությամբ ձեռնարկած քայլերի և «Ռոսպոտրեբնադզոր»-ի հետ արդյունավետ համագործակցության համար:

Կողմերը պաշտպանել են տեսակոնֆերանսի միջոցով Եվրասիական բարձրագույն խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու գաղափարը: Զրուցակիցները կարևորել են ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ԵԱՏՄ շրջանակում մշտական շփումների իրականացումը:

Հիշեցնենք, անցած շաբաթ հաղորդվեց, որ «Գազպրոմ Արմենիա»-ն մտադիր է գազի սակագների վերանայման հայտով դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG