Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիայի թագուհին հատուկ ուղերձով կդիմի ժողովրդին


Մեծ Բրիտանիայում երեկ կորոնավիրուսից մահվան դեպքերը հասել են մինչ այժմ արձանագրված ամենաբարձր ցուցանիշին` մեկ օրում մահացել է 708 մարդ, այդ թվում` 5-ամյա մի երեխա, ով, ըստ բժիշկների, ունեցել է ուղեկցող հիվանդություններ:

Կառավարությունը միաժամանակ զգուշացրել է, որ մահվան դեպքերն առաջիկա երկու շաբաթներին ավելանալու են` հորդորելով բրիտանացիներին պահպանել սահմանափակումները` առողջապահական համակարգն էլ ավելի չծանրաբեռնելու համար:

Ակնկալվում է, որ այսօր երեկոյան Մեծ Բրիտանիայի թագուհին հատուկ ուղերձով կդիմի ժողովրդին: Ըստ BBC-ի` Եղիսաբեթ երկրորդը պատրաստվում է մեծարել բժշկական անձնակազմին, որը, այս օրերին սեփական կյանքը վտանգելով, պայքարում է վիրուսի դեմ, ինչպես նաև կհորդորի բրիտանացիներին տոկունություն ցուցաբերել և միասնական լինել: Միապետի այս տեսաուղերձները հազվադեպ են. թագուհին, որպես կանոն, ժողովրդին է դիմում տարեկան մեկ անգամ` միայն Սուրբ Ծննդի կապակցությամբ:

68-ամյա գահակալության ընթացքում նա հինգ անգամ է խախտել այդ ավանդույթը, այդ թվում` արքայադուստր Դիանայի մահվան ու Պարսից ծոցում սկսված պատերազմի կապակցությամբ:

XS
SM
MD
LG