Ապրիլի 6-ին կազմակերպվի Ռուսաստանից Հայաստան ՀՀ քաղաքացիների վերադարձը: Այս մասին հայտնում է ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը:
«Հայտնում ենք, որ ՌԴ կառավարության կողմից «Ռեդ Վինգս» ավիաընկերությունը ձեռք է բերել մեկանգամյա թույլտվություն ապրիլի 6-ին, Մոսկվայի ժամանակով ժամը՝ 15:40-ին, կազմակերպվելու Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը (WZ4323), որով կարող են Հայաստան վերադառնալ բացառապես ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները: Թռիչքի համար համապատասխան տոմսերը հնարավոր կլինի ձեռք բերել Մոսկվայի «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայանի N94 տոմսարկղից, ինչպես նաև Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում՝ «Red wings» ավիաընկերության ներկայացուցչությունից», - ասված է դեսպանության տարածած հաղորդագրությունում:
Համաձայն հաղորդագրության, Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիները կենթարկվեն 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի: