ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ կորոնավիրուսի արագ ստուգման է ենթարկվել: Սպիտակ տունը հայտնել է, որ թեստի արդյունքը բացասական է:
«Ես թեստի ենթարկվեցի՝ հետաքրքրությունից դրդված, ուզում էի իմանալ, թե որքանով է արագ գալիս պատասխանը»,- ասել է նախագահը:
Մեկ ամիս առաջ նա ենթարկվել է ավելի երկարատև թեստի այն բանից հետո, երբ տեղեկացել է, որ շփում է ունեցել մի բրազիլացի պաշտոնյայի հետ, որի մոտ հետագայում կորոնավիրուս է հայտնաբերվել:
Սպիտակ տան փոխանցմամբ, բժշկական սարքավորումներ արտադրող Abbott Laboratories ընկերության նոր թողարկած կորոնավիրուսի արագ ախտորոշման թեստի արդյունքը ստանալու համար պահանջվում է մինչև 15 րոպե: