Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի դեպքերի թիվը Հայաստանում ավելացավ 73-ով` հասնելով 736-ի


Բուժաշխատողներ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, արխիվ
Բուժաշխատողներ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, արխիվ

Կորոնավիրուսի դեպքերի թիվը Հայաստանում անցած մեկ օրում աճել է 73-ով՝ հասնելով 736-ի: Այս մասին հաղորդում է Հայաստանի առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի պաշտոնական կայքը:

Ըստ նույն աղբյուրի՝ բացասական են եղել 3 հազար 258 թեստերի արդյունքները:

Քիչ առաջ առողջապահության նախարարը հաղորդել էր երեկվա ընթացքում ևս 10 առողջացած պացիենտների՝ բժշկական կենտրոններից դուրս գրվելու մասին, ինչով կորոնավիրուսային հիվանդությունից ապաքինվածների ընդհանուր թիվը հասավ 43-ի:

Երեկ և անցած գիշեր հաղորդվեց կորոնավիրուսով վարակվածների մահվան 3 նոր դեպքերի մասին, մահացածների ընդհանուր թիվը հասավ 7-ի:

Այսպիսով, այս պահին կորոնավիրուսային հիվանդությունից Հայաստանում փաստացի բուժվում է 686 պացիենտ:

XS
SM
MD
LG