Մատչելիության հղումներ

Նախագահը և հայտնի հայազգի գիտնականը քննարկել են կորոնավիրուսի գլոբալ համավարակի խնդիրները


Նախագահ Արմեն Սարգսյան, պրոֆեսոր Յոզեֆ Բաբիկյան
Նախագահ Արմեն Սարգսյան, պրոֆեսոր Յոզեֆ Բաբիկյան

Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել հայտնի գիտնական, գենետիկայի ոլորտում ուսումնասիրություններով զբաղվող պրոֆեսոր Յոզեֆ Բաբիկյանի հետ:

Նախագահի գրասենյակի հաղորդագրության համաձայն, զրուցակիցներն անդրադարձել են պրոֆեսոր Բաբիկյանի՝ մարդու իմունային համակարգի բարձրացմանն ու վերականգնմանն ուղղված բնական և օրգանական նյութերին վերաբերող ուսումնասիրություններին, նրա կողմից Հայաստանում հիմնադրված «Ռեա ֆարմասյութիքլ» (Rhea Pharmaceutical) լաբորատորիայում հայ գիտնականների հետ համատեղ իրականացվող աշխատանքներին:

Նախագահը և անվանի գիտնականը քննարկել են կորոնավիրուսի գլոբալ համավարակի խնդիրները և Հայաստանում դրա դեմ պայքարի հարցում համագործակցության հնարավորությունները:

Պրոֆեսոր Բաբիկյանը ներկայումս «Չարոեն Պոկպհանդ Ինդոնեզիա» (Charoen Pokphand Indonesia) ընկերության գլխավոր գիտնականն է: «Չարոեն Պոկպհանդ»-ն խոշորագույն բազմաֆունկցիոնալ ընկերություն է, որը գործում է Թայլանդում, Չինաստանում և Ինդոնեզիայում: Ամբողջ աշխարհով մեկ նրանց կողմից իրականացվող գործունեության արդյունքում ընկերության շրջանառությունը կազմում է ավելի քան 60 մլրդ դոլար, նաև նշված է հաղորդագրությունում:

XS
SM
MD
LG