Մատչելիության հղումներ

Քաղաքացիների տեղաշարժը, հեռախոսազանգերի շրջանակը հասանելի դարձնելու նախագիծն ընդունվեց ամբողջությամբ


Ազգային ժողովն այսօր ուշ երեկոյան երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց քաղաքացիների անձնական տվյալները՝ տեղաշարժը, հեռախոսազանգերի, հաղորդագրությունների շրջանակը հասանելի դարձնելու մասին նախագիծը։

Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին և էլեկտրոնային հաղորդակցության մասին օրենքներում լրացումներին կողմ քվեարկեցին 71 պատգամավորներ, դեմ և ձեռնպահ քվեարկողներ չեղան:

Հիշեցնենք, նախագիծն առաջին ընթերցմամբ խորհրդարանն ընդունել էր նույն օրը երկրորդ անգամ հրավիրած արտահերթ նիստում. նույն փաստաթուղթն առավոտյան նորից արտահերթ նիստի շրջանակում երկրորդ ընթերցմամբ քննարկվել ու չէր ընդունվել։

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG