Ռուսաստանում նոր կորոնավիրուս է հայտնաբերվել Մոսկվայի արվարձաններից մեկի` Կոմունարկայի հիվանդանոցի գլխավոր բժշկի` Դենիս Պրոցենկոյի մոտ, ով մի քանի օր առաջ շփվել էր նախագահ Պուտինի հետ:
Ավելի վաղ Պրոցենկոն հայտարարել էր, որ իր գլխավորած հիմնարկում COVID-19-ով հիվանդ ավելի քան 200 մարդ կա: Թե երբ է բժիշկը վարակվել, հայտնի չէ:
Հստակ է, որ նախագահ Պուտինը անցած շաբաթ` մարտի 24-ին, այցելել էր այդ հիվանդանոց, զրուցել գլխավոր բժշկի հետ: Վերջինիս խոսնակը հայտարարել է, թե նախագահը պարբերաբար ստուգվում է, «նրա մոտ ամեն ինչ կարգին է»: