Մատչելիության հղումներ

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի 500 դեպք է արձանագրվել, մահացել է 8 մարդ


Ռուսաստան - Ոստիկանները դատարկ Կարմիր հրապարակում, Մոսկվա, 31-ը մարտի, 2020թ.
Ռուսաստան - Ոստիկանները դատարկ Կարմիր հրապարակում, Մոսկվա, 31-ը մարտի, 2020թ.

Անցած 24 ժամում միայն Ռուսաստանում նոր կորոնավիրուսով վարակման 500 դեպք է արձանագրվել, ընդհանուր ցուցանիշը հասել է 2 հազար 337-ի:

Նոր դեպքերի գերակշռող մասը` 387-ը Մոսկվայում են, որտեղ երեկվանից, քաղաքապետի որոշմամբ, կարանտին է հայտարարված:

Անցած մեկ օրվա ընթացքում ավելացել է նաև մահացության ցուցանիշը, ըստ պաշտոնական տվյալների` 24 ժամվա ընթացքում 8 մարդ է մահացել, 5-ը` Մոսկվայում:

Պետդուման այսօր մի շարք օրենքներ է ընդունել, ըստ որոնց կարանտինը խախտողները կարող են տուգանվել և անգամ ազատազրկվել` մինչև 7 տարի ժամկետով: Օրենքի մեկ այլ դրույթով կպատժվեն նաև կորոնավիրուսի մասին կեղծ լուրեր տարածողները` նրանց սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում:

Նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հատուկ ուղերձ էր հղել` հորդորելով տարեցներին տանից դուրս չգալ, եթե ուզում են «պահպանել կյանքն ու առողջությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG