Մատչելիության հղումներ

Վախճանվել է Լևոն Արոնյանի կինը՝ Արիաննե Կաոիլին


Արիաննե Կաոիլի, Երևան, 2016թ.
Արիաննե Կաոիլի, Երևան, 2016թ.

Մահացել է Հայաստանի շախմատի առաջատար Լևոն Արոնյանի կինը՝ Արիաննե Կաոիլին։ Այս մասին Թվիթերում գրառմամբ հայտնում է Արոնյանը։

«Բառեր չեմ գտնում արտահայտելու իմ վիշտը տիկնոջս՝ Արիաննեի մահվան կապակցությամբ։ Նա խելացի, աշխատասեր և կենսուրախ մարդ էր, ով գեղեցիկ կյանք ապրեց», - գրում է Լևոն Արոնյանը։

Արիաննե Կաոիլին մարտի 15-ի կեսգիշերին իր վարած Lexus ավտոմեքենայով Երևանի Սեբաստիա փողոցի վրա բախվել էր բետոնե հենասյանը, ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց:

Անցած տարվա դեկտեմբերին լրացել էր Արիաննե Կաոիլիի 33-ամյակը:

XS
SM
MD
LG