Չեխիայի իշխանությունները հաղորդել են, որ մարտի 30-ի դրությամբ գրանցվել է նոր կորոնավիրուսով ախտահարման 2 հազար 956 դեպք, մահացել է 23 հիվանդ:
Վարչապետ Անդրեյ Բաբիշն ասել է, որ երկրում սահմանված արտակարգ դրության ժամկետը երկարաձգվում է մինչև ապրիլի 11-ը:
Կառավարության որոշմամբ ստեղծված կորոնավիրուսի տարածման դեմ պայքարը կարգավորող ճգնաժամային շտաբը կղեկավարի փոխվարչապետ, ներքին գործերի նախարար Յան Համաչեկը:
Շտաբի նախկին ղեկավար, առողջապահության փոխնախարար, վարակաբան Ռոման Պրիմուլան զբաղվելու է Չեխիայում «խելամիտ կարանտին» իրագործելու ծրագրով: