Չեխիայում մարտի 29-ի դրությամբ կորոնավիրուսով ախտահարվածների թիվը հասել է մոտ 2 հազար 690-ի, մահացել է 13 հիվանդ:
Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշն ասել է, թե կառավարությունը, հավանաբար, կդիմի խորհրդարան՝ մինչև ապրիլի 11-ը գործող արտակարգ դրությունը ևս 30 օրով երկարաձգելու առաջարկով:
Չեխիայում մասամբ մեղմել են առևտրի և որոշ ծառայությունների նկատմամբ սահմանված արգելքները, սակայն բնակիչները պարտավոր են բոլոր հանրային վայրերում և տրանսպորտում պաշտպանիչ դիմակներ կրել: Պահանջը խախտելու համար նախատեսվում է խոշոր տուգանք: