Ճապոնական մամուլի փոխանցմամբ, Միջազգային օլիմպիական կոմիտեն և Ճապոնիայի կառավարությունը ծրագրում են այս ամռանը Տոկիոյում նախատեսված և կորոնավիրուսի կապակությամբ հետաձգված Օլիմպիադան անցկացնել հաջորդ տարվա գրեթե նույն ժամանակաշրջանում:
Ամառային օլիմպիադայի բացումը, հավանաբար, տեղի կունենա 2021 թվականի հուլիսի 23-ին, իսկ փակումը՝ օգոստոսի 8-ին:
Այս տարվա օլիմպիադայի հետաձգումն առաջինն էր արդիական օլիմպիական շարժման 124 տարվա պատմության ընթացքում, թեպետ եղել են նաև օլիմպիադաների չեղարկման որոշումներ. 1940 թվականին պատերազմի կապակցությամբ չեղյալ է հայտարարվել նույն Տոկիոյում նախատեսված օլիմպիադան: