Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսից ապաքինվել է ևս 2 քաղաքացի, ընդհանուր՝ 30 առողջացած


Կորոնավիրուսից ապաքինվել է ևս 2 քաղաքացի, առողջացածների թիվը հասավ 30-ի: Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը:

ԱՆ-ն հայտնում է, որ այս պահի դրությամբ ինֆեկցիոն հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում բժշկական օգնություն և սպասարկում է ստանում թոքաբորբով 13 պացիենտ, որոնցից 2-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր։ 2 պացիենտ ծանր են, մնացած 9-ը՝ կայուն ծանր։

Հիշեցնենք՝ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 372-ի: Մարտի 26-ին արձանագրվել է կորոնավիրուսի հետևանքով առաջին մահվան դեպքը Հայաստանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG