Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատը միաձայն կողմ քվեարկեց երկու տրիլիոն դոլար ֆինանսական օգնության փաթեթին` ամերիկյան տնտեսության վրա կորոնավիրուսի համաճարակի բացասական ազդեցությունը մեղմելու նպատակով:
Փաթեթը, որը համարվում է ԱՄՆ պատմության մեջ երբևիցէ արձանագրված խոշորագույն ծրագիրը, կուղղվի առողջապահական համակարգի կարիքները հոգալուն: Այդ միջոցների մի մասը կներարկվի տնտեսության մեջ, ինչպես նաև ուղղակի օգնություն կցուցաբերվի ամերիկացի աշխատավորներին, փոքր բիզնեսին և արդյունաբերության տարբեր ոլորտներին:
Փաստաթուղթը պետք է անցնի նաև Ներկայացուցիչների պալատով և ստանա նախագահ Դոնալդ Թրամփի հավանությունը: Սպիտակ տան ղեկավարը արդեն հայտարարել է, որ պատրաստ է անհապաղ ստորագրել այն: