Մատչելիության հղումներ

Վրաստանում գտնվող շուրջ 30 ՀՀ քաղաքացիներ մեկնել են Հայաստան


Լուսանկարը՝ Վրաստանում ՀՀ դեսպանության
Լուսանկարը՝ Վրաստանում ՀՀ դեսպանության

Վրաստանում գտնվող շուրջ երեք տասնյակ ՀՀ քաղաքացիներ քաղաքացիներ մեկնեցին Հայաստան:

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտնում է. «Ինչպես արդեն տեղեկացրել էինք Վրաստանի Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններում խիստ կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով փակ է դեպի Սադախլոյի անցակետ քաղաքացիների տեղաշարժը (սահմանափակումը չի վերաբերում բեռնատարներին)։ Այդ իսկ պատճառով Վրաստանում ՀՀ դեսպանությունը վրացական կողմի հետ բանակցությունների արդյունքում ստացել է թույլտվություն՝ ապահովելու Վրաստանում գտնվող և Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների տեղափոխումը վրաց-հայկական սահման»:

Դեսպանությունը տեղեկացնում է, որ նախապես մեկնելու ցանկություն էին հայտնել չորս տասնյակից ավել ՀՀ քաղաքացիներ, որոնց մի մասը, այնուհետև հրաժարվել է մեկնել Հայաստան։

«Դեսպանությունը կշարունակի տվյալներ հավաքել Վրաստանում գտնվող և Հայաստան վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիներից, վերջիններիս, անհրաժեշտության դեպքում, հայրենիք տեղափոխելու համար», - նշված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG