Բրիտանիայում ավտոմայրուղիներն անսովոր դատարկ են, սակայն մայրաքաղաք Լոնդոնի մետրոյում ինչպես միշտ մեծ թվով ուղևորներ են, իսկ փողոցները բնավ կարանտինի տպավորություն չեն թողնում:
Թեպետ վարչապետ Բորիս Ջոնսոնը կոչ է արել տարեցներին մնալ տներում, իսկ մնացած բնակիչներին հորդորել է սոցիալական հեռավորություն պահպանել, բրիտանացիների զգալի մասը, Reuters գործակալության փոխանցմամբ, այդ կարգադրություններն անտեսում է:
Բնակիչներից շատերը մինչև 2 մետր հեռավորության կանոնը չեն պահպանում, ոչ պարենի վաճառք իրականացնող խանութների ցանցերը շարունակում են աշխատել:
Մեծ Բրիտանիայում սահմանված աննախադեպ արգելքների նպատակն է զսպել նոր կորոնավիրուսի տարածումը: Մարտի 24-ի կեսօրվա դրությամբ Բրիտանիայում վիրուսից մահացել է առնվազն 335 մարդ:
Ջոնսոնի կառավարությունը նախազգուշացրել է նոր՝ էլ ավելի խիստ սահմանափակումներ հաստատելու մտադրության մասին: