Հրազդան համայնքում ներկա պահին կա կորոնավիրուսով հաստատված մեկ դեպք, նա գտնվում է «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցում, այս մասին հայտնել է քաղաքապետ Սևակ Միքայելյանը:
«Նոր կորոնավիրուսային հիվանդության հետագա տարածումից խուսափելու համար ևս մեկ անգամ խնդրում և կոչ եմ անում տանից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում, խուճապի չմատնվել՝ պահպանելով սանիտարահիգիենիկ բոլոր կանոնները: Միևնույն ժամանակ տեղեկացնում եմ, որ Հրազդանում պարբերաբար իրականացվում և իրականացվելու են կանխարգելիչ բոլոր միջոցառումները. ախտահանման աշխատանքները կրելու են շարունակական բնույթ», - գրել է Միքայելյանն իր ֆեյսբուքյան էջում:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կեսգիշերն անց հայտնեց, որ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 235-ի: Երկրի ողջ տարածում խստացվում է արտակարգ դրության ռեժիմը: