Մատչելիության հղումներ

Չեխիայում առաջին մահը կորոնավիրուսից


Նա Բուլովցե հիվանդանոցը, Պրահա, արխիվ
Նա Բուլովցե հիվանդանոցը, Պրահա, արխիվ

Պրահայում Na Bulovce հիվանդանոցում կորոնավիրուսի առաջացրած COVID-19 շնչառական հիվանդությունից 96-ամյա տղամարդ է մահացել:

Չեխիայի կորոնավիրուսի ճգնաժամային շտաբի ղեկավար, համաճարակաբան, առողջապահության փոխնախարար Ռոման Պրիմուլան ասել է, որ տարեց տղամարդն ուներ քրոնիկ մի շարք հիվանդություններ, այդ թվում` սրտի անբավարարություն: Տղամարդուն մարտի 18-ին են հոսպիտալացրել:

«Շատ ծանր լուր է, դժբախտաբար, հաշվի առնելով այս հիվանդության ընթացքը` մենք պարտավոր ենք գիտակցել, որ նման ելք կարող է լինել»,- ասել է առողջապահության նախարար Ադամ Վոյտեխը:

Չեխիայում մարտի 22-ի երեկոյան դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի 1120 դեպք, 6 հիվանդ ապաքինվել է:

Չեխիայում կորոնավիրուսից առաջին մահվան լուրին արձագանքել է նաև նախագահ Միլոշ Զեմանն, ով Ֆեսյբուքում տեղադրած գրառմամբ շնորհակալություն է հայտնել բժիշկներին այս օրերին լարված աշխատելու համար:

«Ուզում եմ բոլորիդ խնդրել, որ հետևեք վարակից պաշտպանվելու կանոններին, կատարել պատկան մարմինների կարգադրությունները և ոչ մի պարագայում վախի չենթարկվել, քանի որ վախը մարդուն թուլացնում է»,- հայրենակիցներին հորդորել է նախագահ Զեմանը:

XS
SM
MD
LG