Չեխիայի Հանրապետությունում այսօր գրանցվել են նոր կորոնավիրուսով ախտահարման երեք առաջին դեպքերը:
Առողջապահության նախարար Ադամ Վոյտեխն այսօր հայտնել է, որ հիվանդներից մեկը գտնվում է մայրաքաղաք Պրահայի Na Bulovce հիվանդանոցում, ևս մեկն էլ բուժվում է Ուստի Նադ Լաբեմ քաղաքում:
Նախնական տվյալների համաձայն, հիվանդները վերջերս Չեխիա են վերադարձել Իտալիայի հյուսիսից:
Առողջապահության նախարար Վոյտեխը հայտարարել է, որ խուճապի որևէ առիթ չկա, հավաստիացնելով, որ Չեխիան ամբողջությամբ պատրաստ է դիմագրավել կորոնավիրուսը: