Մատչելիության հղումներ

ԱՆ. Կորոնավիրուսի 136 վարակակիրներից 4-ի մոտ թոքաբորբ կա, ոչ ոքի կյանքին վտանգ չի սպառնում


Հայաստանում կորոնավիրուսի 136 վարակակիրներից 4-ի մոտ, ժամը 19:00-ի տվյալներով, թոքաբորբ կա, հիվանդներից 2-ը ինտենսիվ թերապիայի բաժանմունքում են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին «Ազատությանը» հայտնեց առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

Այսուհետև Առողջապահության նախարարությունը վարակվածների մասին թվային տվյալներ տրամադրելու է օրական մեկ անգամ` առավոտյան: Եվ վերջին, այսինքն` առավոտյան ժամը 10-ի տվյալներով` Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն անցած մեկ օրում աճել է 14-ով՝ հասնելով 136-ի:

Հիվանդությունից առայժմ մեկ մարդ է ապաքինվել:

Կորոնավիրուսի վարակի հետ կապված՝ մարտի 16-ից Հայաստանում մեկ ամսով հայտարարվել է արտակարգ դրություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG