Հայաստանի ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը կնշանակվի ոստիկանապետ, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը` ԱԱԾ տնօրեն: Այս մասին «Շանթ» ՀԸ տված հարցազրույցում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Որոշումն արդեն կայացրել եմ», - նշեց նա:
Վաղը լրանում է 6 ամիսը, ինչ այդ պաշտոնները ղեկավարում են պաշտոնակատարները:
Հիշեցնենք, որ Էդուարդ Մարտիրոսյանից առաջ այս պաշտոնը զբաղեցնում էր Արթուր Վանեցյանը, իսկ ոստիկանապետը Վալերիյ Օսիպյանն էր: Այս պաշտոնանկությունները նախորդ տարվա սեպտեմբերին էին տեղի ունեցել: