էջմիածինցի կնոջ վերաբերյալ հումորային գրառման հեղինակի ծեծի դեպքով մեկի ինքնությունը պարզվել է, ձեռնարկվում են քայլեր մյուս 2-ի ինքնությունը պարզելու համար: Այս մասին «Ազատությանը» հայտնեցին ոստիկանության լրատվության ծառայությունից:
Ոստիկանությունը ինքնությունը հաստատված անձի տվյալներ չի հայտնում: Այս պահին բերման ենթարկվածներ չկան:
Հարցին, թե ի՞նչ կապ ունեն այդ անձինք կորոնավիրուսով վարակված Էջմիածինեցի կնոջ հետ, ոստիկանությունից փոխանցեցին, որ այս պահին չեն կարող ասել, դեպքի հանգամանքները կպարզվեն քննության ընթացքում
Ոստիկանությունը տեղեկացնում է, որ ծեծի մասին հաղորդումը ծեծի մասին ստացել են մարտի 15-ին: Սերգեյ Սարգսյանը հայտնել է, որ 3 անհայտ անձինք իրեն ծեծի են ենթարկել Say Cheese սրճարանի մոտ:
Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Էջմիածնում կորոնավիրուսով վարակված կնոջ հարազատները իրեն ծեծի են ենթարկել հումորային տեսահոլովակի պատճառով: