Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը հետաքննություն է սկսել` էջմիածինցի կնոջ վերաբերյալ հումորային գրառման հեղինակի ծեծի դեպքով


Ոստիկանության գլխավոր շենքը Երևանում, արխիվ
Ոստիկանության գլխավոր շենքը Երևանում, արխիվ

Սերգեյ Սարգսյան անունով ֆեյսբուքյան օգտատերը դիմել է ոստիկանություն՝ պնդելով՝ Էջմիածնում կորոնավիրուսով վարակված կնոջ հարազատները Say Cheese խանութի դիմաց իրեն ծեծի են ենթարկել հումորային տեսահոլովակի պատճառով: Այս մասին գրել է Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում:

Ոստիկանության լրատվության ծառայությունից «Ազատությանը» հայտնեցին. «Ծեծի վերաբերյալ ունենք հաղորդում, հանգամանքները պարզվում են, կատարվում է հետաքննություն»:

Սերգեյ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրել է. «Հարգելի ընկերներ և լրագրողներ, տեղեկացնում եմ ձեզ, որ 15/03/2020-ին fb սոցիալական ցանցի իմ անձնական էջում տեղադրել եմ մի հումորային տեսահոլովակ, որում հայտնել եմ իմ աջակցությունը «էջմիածնեցի մորքուրին», ով կարողացել է լուծել խցանումների հարցը և որքան հեշտ է դարձել երթևեկելը Երևանի փողոցներով հենց նրա շնորհիվ:

Կարճ ժամանակահատվածում տեսահոլովակը ստացել է լայն տարածում.

✅ 600.000 դիտում
✅ 1.100 մեկնաբանություն
✅ 10.000 share/տարածում
✅ 12.000 ռեակցիա

Չորս ժամ անց, երբ ես գտնվում էի Say Cheese խանութի դիմաց, երեք անծանոթ, դիմակավորված անձինք մոտեցել են ինձ, արել են հարցադրում, թե արդյո՞ք ես եմ այդ տեսահոլովակի հեղինակը և առանց որևէ բացատրության խփել գցելով գետնին հարձակվել են ինձ վրա՝ հասցնելով հարվածներ ոտքերով և ձեռքերով: Այդ ամենը տեսնելով, կինս ու անձնակազմի անդամները փորձել են կանխել հարձակումը, սակայն նույնպես ենթարկվել են ագրեսիվ հարձակման: Վաթսուն վայրկյան տևողություն ունեցող հարձակումից հետո անհայտ անձինք դիմել են փախուստի:


Դեպքից անմիջապես հետո հասցրել եմ ֆիքսել փախուստի դիմող անձանց պատկանող ավտոմեքենայի պետ. համարանիշը և անմիջապես կապվել ՀՀ Ոստիկանություն և հայտնել դեպքի մասին: Ոստիկանության կողմից ձեռք բերած օպերատիվ տեղեկություններից պարզ է դարձել, որ տվյալ անձինք «Էջմիածնեցի մորքուրի» ազգականներն են»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG