Մատչելիության հղումներ

Իտալիայում, Իսպանիայում և Ֆրանսիայում 1 օրում կորոնավիրուսից մահացության ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել


Իտալիա- Միլանի տուրիստական վայրերը դատարկ են, փողոցում հանդիպող մարդիկ էլ` դիմակներով, 2 մարտի, 2020թ.
Իտալիա- Միլանի տուրիստական վայրերը դատարկ են, փողոցում հանդիպող մարդիկ էլ` դիմակներով, 2 մարտի, 2020թ.

Կորոնավիրուսի պանդեմիան տխուր ռեկորդ է սահմանել վիրուսից առավել տուժած եվրոպական երեք երկրներում. Իտալիայում, Իսպանիայում և Ֆրանսիայում վերջին մեկ օրվա ընթացքում մահացության ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել:

Վերջին 24 ժամվա ընթացքում Իտալիայում մահացել է 368 մարդ, իսկ մահացությունների ընդհանուր թիվը անցել է 1800-ը: Իսպանիայում գրանցվել է 97 մահվան դեպք, մահացածների ընդհանուր թիվը մոտենում է 300-ի, Ֆրանսիայում 29 մարդ է մահացել վերջին 1 օրվա ընթացքում, ընդհանուր թիվը մոտ 120 է: Մեծ Բրիտանիայում մեկ օրում ևս 14 մարդ է մահացել, մահացությունների ընդհանուր թիվը հասել է 35-ի:

Իսպանիայում այսօրվանից կարանտին է, որի վերաբերյալ կառավարությունը որոշում էր կայացրել շաբաթ օրը: Մարդկանց չի թույլատրվում տնից դուրս գալ, բացառությամբ աշխատանքի, բժշկի կամ մթերային խանութներ գնալը: Երկրի վարչապետ Պեդրո Սանչեսը ինքն էլ կարանտինում է. նրա կինը վարակվածների թվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG