Հաստատվել է նոր կորոնավիրուսի 2 նոր դեպք։ Այս մասին «Ֆեյսբուք»-ում գրառում է կատարել Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նախարարը նշել է, որ պացիենտները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում:
«Վերջիններս հաստատված նոր կորոնավիրուսով Էջմիածնի քաղաքացու հետ սերտ շփում ունեցած անձանց շրջանակից են, որոնք երեկ երեկոյան մեկուսացվել էին: Նրանց մոտ դիտվել էր ջերմության բարձրացում, ինչի կապակցությամբ նրանք տեստավորվել են, որի արդյունքում հիվանդությունը նրանց մոտ հաստատվել էր: Այս պահին նրանց ինքնազգացողությունը լավ է, նրանք չեն ջերմում», - գրել է Թորոսյանը:
Հիշեցնենք, երեկ կորոնավիրուսի երեք նոր դեպք էր արձանագրվել: Երկու հոգին ՀՀ քաղաքացի են, մեկը՝ Իտալիայի։ Հայաստանում վարակման առաջին դեպքը հայտնաբերվել էր մարտի 1-ին։