Րոպեներ առաջ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կորոնավիրուսը հայտարարեց համաշխարհային համաճարակ։
Կազմակերպության գլխավոր տնօրենը կոչ է արել կառավարություններին առավել համակարգված և արդյունավետ քայլեր ձեռնարկել սեփական քաղաքացիների առողջությունը պահպանելու համար:
«Յուրաքանչյուր պետություն կարող է իր ներդրումն ունենալ համաճարակի դեմ պայքարում»,- Ժնևում մամուլի ասուլիսում պնդել է Թեդրոս Գեբրեսիուսը:
Րոպեներ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում կորոնավիրուսի երեք նոր դեպք է արձանագրվել։
«Երկու հոգին ՀՀ քաղաքացի են, (45 և 27 տարեկան), մեկը՝ Իտալիայի (51 տարեկան), ով աշխատում Է Հայաստանում։ Երեքն էլ ժամանել են Իտալիայից», - մանրամասնել է նա: