Մատչելիության հղումներ

ՀՀ-ում վաղը կրթական հաստատությունները չեն աշխատի, վարչապետն ընդհատում է արձակուրդը


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդհատում է արձակուրդը: Պատճառը Հայաստանում կորոնավիրուսի 2 նոր դեպքերի հայտնաբերումն է:

«Վաղը կառավարությունում խոհրդակցություն է հրավիրվել՝ իրավիճակն ամբողջությամբ գնահատելու համար», - հայտնեց նա իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ:

«Վաղը կրթական հաստատությունները չեն աշխատի, վաղը ավելի մանրամասն իրավիճակը կհասկանանք, կգնահատենք և հետագա անելիքների մասին տեղեկություններ կհայտնենք», - նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ վաղվա քարոզչական միջոցառումները ևս հետաձգվելու են:

Նա տեղեկացրեց նաև, որ 2 պացիենտները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում: Ընդհանուր առմամբ ՀՀ-ում կա կորոնավիրուսով վարակված 6 անձ:

XS
SM
MD
LG