Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի 3 նոր դեպքի հետ կապված մեկուսացվել է 57 անձ. Արսեն Թորոսյան


Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ասուլիսի ժամանակ, 1-ը մարտի, 2020թ.
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ասուլիսի ժամանակ, 1-ը մարտի, 2020թ.

«Երեկ հաստատված նոր կորոնավիրուսով 3 նոր անձանց սերտ շփման ամբողջ շրջանակը հայտնաբերված և մեկուսացված է։ Մեկուսացված են թվով 57 անձ», - րոպեներ առաջ Ֆեյսբուքում գրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Երեկ երեկոյան պաշտոնապես հաղորդվեց, որ Հայաստանում կորոնավիրուսի 3 նոր դեպք է հայտնաբերվել։

Այսպիսով՝ Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի ընդհանուր թիվը հասել է 4-ի։ Առաջին դեպքը, հիշեցնենք, հայտնաբերվել էր մարտի 1-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG